fbpx
Աշխարհ
11:12 21/01/2020

ԱՄՆ-ն հիմա համար մեկն է տիեզերքում․ Թրամփը մեկնում է Դավոս

Ամերիկյան 16 նահանգներ դատական հայց են ներկայացրել Թրամփի դեմ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ն կոչել է «համար մեկը տիեզերքում» և խոստացել է միլիարդավոր դոլարներ վերադարձնել երկրին, երբ վերադառնա Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովից: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ի իր էջում:

«Ուղևորվում եմ Դավոս՝ Շվեյցարիա, հանդիպելու եմ աշխարհի և բիզնեսի առաջնորդներին և լավ քաղաքականություն ու միլիարդավոր դոլարներ եմ վերադարձնելու ԱՄՆ-ին:

Մենք հիմա համար մեկն ենք տիեզերքում»,-գրել է Թրամփը:

Նշենք, որ Համաշխարհային տնտեսական համաժողովը շվեյցարական Դավոս քաղաքում տեղի կունենա հունվարի 21-24-ը: Համաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահը մտադիր է բանակցել Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ