fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն Հս․ Կորեային առաջարկել է վերսկսել բանակցությունները

ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային առաջարկել է վերսկսել միջուկային բանակցությունները դեկտեմբերին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Հյուսիսային Կորեայի բանագնաց Կիմ Մյոն Գիլը հստակ չի պատասխանել, թե արդյոք Փհենյանը կընդունի բանակցությունների մասին ԱՄՆ-ի առաջարկը: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան շահագրգռված չէ բանակցություններում, եթե դրանք նպատակ ունեն ժամանակ շահել՝ առանց որոշումները քննարկելու:

Վաշինգտոնի և Փհենյանի միջև բանակցությունները փակուղի են մտել, քանի որ փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը արդյունք չէր տվել:

Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ դրանց շարունակության համար անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ը չեղարկի  պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ