Աշխարհ
00:00 21/12/2019

ԱՄՆ-ն Իրանից պահանջում է դադարեցնել ուրանի հարստացումը Ֆորդոյի օբյեկտում

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը կոչ է արել Իրանին անհապաղ դադարեցնել ուրանի հարստացումը Ֆորդոյի օբյեկտում։

«Իրանն ի սկզբանե Ֆորդոն կառուցել է որպես ամրացված ստորգետնյա բունկեր՝ ուրանի գաղտնի հարստացման համար: Իրանն օրինական ոչ մի պատճառ չունի այդ օբյեկտում շարունակելու ուրանի հարստացումը»,-ասել է Քրաֆթը:

Նա շեշտել է, որ Իրանը պարտավոր է անհապաղ այնտեղ դադարեցնել ուրանի հարստացման իր գործունեությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ