fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

ԱՄՆ Կոնգրեսի կայքում Ռուսաստանի դեմ ուղղված նոր՝ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրենքի նախագիծ է հրապարակվել:

Փաստաթղթի համաձայն՝ նոր պատժամիջոցները հիմնականում վերաբերելու են Ռուսաստանի ֆինանսական կառույցներին, որոնք ամերիկյան կողմի համոզմամբ, միջամտել են այլ երկրներում տեղի ունեցող ներքին քաղաքական գործընթացների:

Նաև ռուսական կողմի նոր` սուվերեն պարտքի հետ գործարքների նկատմամբ արգելք կկիրառվի, եթե մարման ժամկետը գերազանցի երկու շաբաթը:

Հաղորդվում է, որ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն օրենքի` ուժի մեջ մտնելուց 90 օր հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ