fbpx
Քաղաքականություն

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով ու Ադրբեջանի ԶՈւ-ի տեղաշարժերով․ Պետքարտուղարություն

Ամերիկայի Միացյալ Նահանգներն իր խոր մտահոգությունն է հայտնել գազամատակարարման խափանումների ու Ադրբեջանի զինված ուժերի տեղաշարժերի առումներով։

Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերի բյուրոյի Twitter-ում հրապարակված գրառման մեջ։

Նշվում է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն հաստատված ուղիղ կապի միջոցները՝ իրավիճակի անհապաղ ապաէսկալացիայի համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ