fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն կմեկուսացնի Իրանին դիվանագիտական և տնտեսական առումներով․ Պետդեպ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է մեկուսացնել Իրանին դիվանագիտական և տնտեսական առումով, քանի դեռ նրանք չեն վարվում որպես նորմալ ժողովուրդ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպի մամուլի քարտուղար Մորգան Օրթեգուսը Fox News հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ կարևոր է հիշել, որ Իրանն ավելի վաղ հերքում էր իր մեղքը ուկրաինական ինքնաթիռի կործանման մեջ և դա բուռն կերպով հերքվում էր նաև ռուսական ԶԼՄ-երի կողմից:

«Այնպես որ եղել է ապատեղեկատվություն»,-հայտարարել է Պետդեպի մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն անվանել է Իրան ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին բարձր մակարդակի պրոպագանդիստ:

Օրթեգուսը նաև հայտարարել է հեռուստաալիքի եթերում, որ Իրանը շարունակում է մնալ որպես աշխարհում խոշորագույն պետությունը, որը հովանավորում է ահաբեկչությունը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ բոլոր կողմերը, որոնք Իրանի հետ կնքել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը (ՀՀԳԾ) կլսեն նրա կոչն ու դուրս կգան այդ սկզբունքորեն սխալ գործարքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ