fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն կրկին պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ

ԱՄՆ-ն Վենեսուելայի վերաբերյալ պատժամիջոցային ցանկում է ընդգրկել երեք ֆիզիկական անձի և 16 ընկերության՝ պարենի բաշխման ժամանակ կոռուպցիոն սխեմաներին մասնակցության համար: Այս մասին նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության հրապարակված փաստաթղթում:

«Վարչությունը պատժամիջոցներ է սահմանում երեք ֆիզիկական անձանց և 16 ընկերությունների դեմ՝ Կոլումբիայի քաղաքացի Ալեքս Նաին Սաաբ Մորանի և նրա գործընկեր Ալվարո Էնրիկե Պուլիդո Վարգասի հետ կապի համար, որոնք նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա հանցավոր ռեժիմին օգնել են ապօրինաբար շահույթ ստանալ պարենային օգնության բաշխման հաշվին»,-նշված է փաստաթղթում:

Փաստաթղթում նաև նշվում է, որ այս պատժամիջոցը նպատակ ունի ճնշում գործադրել Մորանի և նրա խմբի վրա, որոնք հարստանում են սովյալների հաշվին և Վենեսուելայում նպաստում համակարգային կոռուպցիային:

Փաստաթղթում նշվում է, որ այդ անձանց և ընկերությունների սեփականությունը և գույքային շահերը սառեցվելու են ԱՄՆ-ի տարածքում, ինչպես նաև կոչ է արվում ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ նրանց հետ ցանկացած գործողություններից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ