fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն կշարունակի ճնշումներ գործադրել Սիրիայի, Իրանի և Ռուսաստանի վրա

Սիրիայի հարցում փոխզիջումների հասնելու նպատակով Միացյալ Նահանգները կշարունակեն տնտեսական և դիվանագիտական ճնշումներ գործադրել սիրիական իշխանությունների, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի վրա։ Այս մասին CNN-ին հայտնել է Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։

Զեֆրին իր խոսքում նշել է,-«Բանակցային կարգավորման հասնելու համար միջոցների կիրառման հարցում մեր հիմնական գործիքը շարունակում է մնալ տնտեսական և դիվանագիտական ​​ճնշումը։ Խոսքը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի մեկուսացման մասին է, ինչպես նաև` մեր պատժամիջոցների քաղաքականության և հրաժարման աջակցել վերակառուցմանը հետպատերազմյան ` ռեժիմի և նրա կողմնակիցների` Ռուսաստանի և Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով»։

ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով` նման  մոտեցումը կհանգեցնի նրան, որ հակամարտության կարգավորման մեջ  տեղի կունենա «փոխզիջումային արդյունք»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ