fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն մոտ 120 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտա Վենեսուելային

ԱՄՆ-ը լրացուցիչ 119 մլն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Վենեսուելային ու տարածաշրջանի երկրներին: Այդ մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ սեպտեմբերի 25-ին տարածված հայտարարության մեջ:

«Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Նյու Յորքում հայտարարել է մոտավորապես 119 մլն դոլարի լրացուցիչ հումանիտար օգնություն հատկացնելու մասին, որպեսզի հավաստի Միացյալ Նահանգների հանձնառությունն ու նրա համերաշխությունը Վենեսուելայի ժողովրդի ու տարածաշրջանի երկրներին հետ»,-նշվում է փաստաթղթում:

Մամուլի ծառայությունն ընդգծում է, որ այդ միջոցներից 36 մլն դոլարը կտրամադրվի անմիջականորեն Վենեսուելային, իսկ մնացածը կբաշխվի տարածաշրջանի այն 16 երկրների միջև, որոնք մեծահոգաբար շարունակում են իրենց մոտ ընդունել ավելի քան 4 մլն մարդու, ոոնք հարկավդրված են եղել փախչել Մադուրոյի նախկին ռեժիմից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ