Աշխարհ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական ընկերությունների դեմ

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ռուս Մաքսիմ Յակուբեցի և Իգոր Տուրաշևի դեմ, որոնց երկրի իշխանությունները մեղադրում են համակարգիչների համար ծրագրային ապահովման մեջ մեքենայություններ կատարելու համար, ինչպես նաև մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կապ ունեն, ըստ Վաշինգտոնի, Evil Corp հաքերական խմբի հետ: Այս մասին հաղորդում է TACC-ը:

«Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Evil Corp-ի դեմ՝ որպես կիբեր ոլորտում աշխարհում ամենաքրեական կազմակերպություններից մեկի դեմ ուղղված մասշտաբային գործողությունների բաղկացուցիչ մաս»,-հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Բացի Յակուբեցից և Տուրաշևից՝ ցանկում ներգրավված են եղել ևս 15 ֆիզիկական անձ, որոնց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են: Նրանց մեջ են նաև Ուկրաինայի, Իսպանիայի, Հունաստանի, Իսրայելի և Ուզբեկստանի քաղաքացիներ: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց ռուսական իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պնդմամբ, կապված են ռուս Դենիս Գուսևի հետ, որը ներառված է հաքերային խմբի կազմում: Խոսքը վերաբերում է «Բիզնես-ստոլիցա», «Օպտիմա», «Թրեյդ-ինվեսթ», «Ավտոսպասարկման կենտրոն», «Վերտիկալ» և «ՅՈՒՆԻՔՈՄ» ՍՊԸ-ներին: ԱՄՆ-ի ֆիննախի վարկածով՝ Գուսևն այդ կազմակերպությունների գործադիր տնօրենն էր և օգնում էր հաքերներին ֆինանսական գործողություններ անցկացնել:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պնդում է, որ Մաքսիմ Յակուբեցը փորձել է հափշտակել 220 մլն դոլար բանկային հաշիվներից: Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալի կողմից վնասատու ծրագրային ապահովման տարածումը հանգեցրել է շուրջ 220 մլն դոլարի հափշտակման, ընդ որում՝ նրա զոհերի բանկային հաշիվներին հասցված իրական վնասը կազմել է շուրջ 70 մլն դոլար: Նախարարության վարկածով՝ Յակուբեցը գործել է ուրիշ հաքերների հետ համատեղ մեքենայությունների սխեմայի շրջանակում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ