fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն պատժամիջոցներով սպառնում է Եգիպտոսին ռուսական զենքի պատճառով

Ամերիկայի Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Եգիպտոսին ռուսական արտադրության Су-35 կործանիչների ձեռքբերման հնարավոր հետևանքների մասին: Այս մասին ասված է նոյեմբերի 13-ին Եգիպտոսի պաշտպանության և ռազմական արդյունաբերության նախարար, գեներալ-գնդապետ Մուհամեդ Զակիին ուղղված նամակում, գրում է The Wall Street Journal պարբերականը:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը համատեղ նամակ են ուղարկել Կահիրե՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցից հետո:

«Ռուսաստանի հետ զինամթերքի նոր խոշոր գործարքներն առնվազն կխոչընդոտեն այս ոլորտում ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջև հետագա գործարքներին, ինչպես նաև անվտանգության ոլորտում աջակցությունը»,- նշված է փաստաթղթում:

Եգիպտոսի և Ռուսաստանի միջև ենթադրյալ գործարքը կարող է հանգեցնել Վաշինգտոնի կողմից Կահիրեի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը:

Ինչպես գրում է թերթը, գործարքն իրականացվել է 2018 թվականի վերջին և ենթադրում է 2 միլիարդ դոլարի ավելի քան երկու տասնյակ ինքնաթիռների մատակարարու

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ