Աշխարհ

ԱՄՆ-ն պատրաստ է Բելառուսին ապահովել 100% նավթով․ Պոմպեո

ԱՄՆ- պատրաստ է Բելառուսին ապահովել 100% նավթով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։

Պետքարտուղարի խոսքով՝ այդպիսով ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Բելառուսին ստեղծել «իր ինքնիշխան պետությունը»:

«ԱՄՆ-ն պատրաստ է էներգառեսուրսներ վաճառել Բելառուսին անհրաժեշտ ծավալներով և շուկայական գներով»,-նշել է Պոմպեոն:

ԱՄՆ պետքարտուղարը հավելել է նաև, որ ԱՄՆ-ն աշխարհի խոշորագույն էներգառեսուրսներ արտադրող երկիրն է, և միակ բանը, որ պետք է անել, դիմելն է ԱՄՆ-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ