fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն պատրաստ է հաշվի առնել Պաղեստինի դիրքորոշումը և մշակել «դարի գործարքը»

«Դարի գործարքը» կարող է լրամշակվել՝ հաշվի առնելով նաև պաղեստինցիների դիրքորոշումը։ Այս մասին CNN հեռուստաալիքի եթերում ասել է ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական և նրա փեսա Ջարեդ Քուշները։

Խոսելով պլանի մասին՝ նա նշել է, որ այդ պայմանները վերջնական չեն։

«Սա մեկնարկային առաջարկություն է։ Եթե պաղեստինցիները ցանկանան ուղղումներ մտցնել, փոխել ինչ-որ գծեր, ինչ-որ ձևակերպում, բանակցություններ վարել այլ հարցերի վերաբերյալ, ապա հնարավոր է ճկուն մոտեցում»,-ասել է Քուշները։

Նա ավելացրել է, որ երկու կամ երեք ամսվա ընթացքում պլանի մանրամասները կլրամշակվեն։

«Մենք կսկսենք այդ գործընթացն անհապաղ։ Եթե պաղեստինցիները ցականան մասնակցել, մենք կողջունենք դա»,- նշել է նա։

Խոսելով պաղեստինցիների համար պլանի առավելությունների մասին՝ Քուշներն ընդգծել է, որ նրանք կարող են երկու անգամ ավելացնել իրենց հասանելի տարածքը։

«Նրանք կարող են 50 մլրդ դոլարի ներդրումներ ներգրավել, դա թույլ կտա պաղեստինցիներին ստեղծել ավելի քան միլիոն աշխատատեղ լավ աշխատավարձով, նրանց ՀՆԱ-ն կկրկնապատկվի»,-նշել է նա։

Քուշները ընդգծել է, որ սա հիանալի հնարավորություն է պաղեստնցիների համար, իսկ նրանց ձեռքբերումն այն է, որ անցյալում նրանք բաց են թողել բոլոր հնարավորությունները, որոնք ունեին։

«Բայց գուցե նրանց առաջնորդները ծանոթանան մանրամասներին, դադարեցնեն ձև «բռնել» և ճիշտ քայլ կատարեն, որը կօգնի բարելավել պաղեստինցիների կյանքը։ Հիմա բոլոր հարցերը ուղղված են Պաղեստինի ղեկավարությանը։ Նրանք վաղուց էին ասում, որ զոհեր են։ Նրանց գործերը հիանալի են ընթանում. կոռուցպիա շատ է եղել, շատ միջոցներ են ծախսվել աննպատակ,- հեգնանքով նշել է Քուշները։-

ԱՄՆ նախագահի խորհրդականի վարկածով՝ 5 մլն պաղեստինցի հայտնվել է փակուղում վատ ղեկավարության պատճառով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ