fbpx
Աշխարհ
13:00 11/10/2019

ԱՄՆ-ն պատրաստ է միջնորդ լինել Թուրքիայի և քրդերի միջև համաձայնագրի կնքման համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական գործողության հետ կապված իրավիճակում կա գործողությունների երեք տարբերակ, որոնցից մեկը՝ միջնորդությունն է Թուրքիայի և քրդերի միջև բանակցություններում: Այս մասին Թրամփտ գրել է իր թվիթերյան իր էջում։

«Մենք 100 տոկոսով հաղթել ենք «Իսլամական պետություն» խալիֆայությանը, մենք այլևս զորք չունենք Սիրիայի՝ Թուրքիայի կողմից գրոհի ենթարկված շրջանում: Մենք հիանալի կատարեցինք մեր աշխատանքը: Այժմ Թուրքիան գրոհում է քրդերի վրա, նրանք միմյանց դեմ պատերազմում են 200 տարի:

Մենք ընտրություն ունենք երեք տարբերակից՝ հազարավոր զինծառայողներ ուղարկել և ռազմական հաղթանակ տանել, լրջորեն հարվածել Թուրքիային ֆինանսական առումով ու պատժամիջոցների օգնությամբ կամ միջնորդ դառնալ Թուրքիայի և քրդերի միջև համաձայնագրի կնքման համար»,-գրել է նա:

ԱՄՆ-ի նախագահն միաժամանակ գրել է, որ ԱՄՆ-ը կարող է շատ խիստ միջոցների դիմել Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ