Ամերիկայի Միացյալ Նահանգները այս շաբաթ կհայտարարի Ռուսաստանի Դաշնության դեմ նոր տնտեսական պատժամիջոցների մասին։
Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն այս հարցում ակտիվորեն աշխատում է եվրոպացի գործընկերների հետ։
Սալիվանի խոսքով՝ Բուչայից ստացված տեղեկությունները նոր ապացույցներ են պատերազմական հանցագործությունների մասին ու իրենք համաշխարհային հանրության հետ կապահովեն այդ հանցագործությունների համար լիարժեք պատասխանատվություն։
