fbpx
Աշխարհ
16:00 06/12/2019

ԱՄՆ-ն շարունակում է սպառնալ ՆԱՏՕ-ում ներդրումներ չանող անդամ-երկրներին

Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է միջոցներ ձեռնարկել այն երկրների հետ առևտրի շրջանակում, որոնք ՆԱՏՕ-ում բավարար ներդրում չեն ունենում: Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Նախագահի խոսքով՝ բազմաթիվ երկրներ մոտենում են նպատակին ՆԱՏՕ-ում ՀՆԱ-ի 2 տոկոսը ներդնելու համար:

«Բազմաթիվ երկրներ մոտ են և դառնում են ավելի մոտ: Իսկ մի քանիսը՝ ոչ, և մենք առևտրի հետ կապված միջոցներ կարող ենք ձեռնարկել: Անարդար է, որ նրանք ստանում են ԱՄՆ-ի պաշտպանությունը և չեն ներդնում իրենց փողերը»,-ասել է նա:

Ավելի վաղ Թրամփը և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը բախվել են ՆԱՏՕ-ի ապագայի հարցով գագաթնաժողովից առաջ, որը նվիրված է արևմտյան ռազմական միության 70-ամյա տարելիցը տոնելուն: Թրամփը պահանջել է, որ Եվրոպան վճարի ավելի շատ իր կոլեկտիվ պաշտպանության համար և զիջումներ անի առևտրի ոլորտում՝ ԱՄՆ-ի շահերի շրջանակում:

Չնայած դրան՝ Թրամփն ասել է, որ իր հանդիպումները լավ են անցել, և որ ՆԱՏՕ-ն շատ լավ վիճակում է, իսկ մյուս երկրների հետ հարաբերություններն իսկապես արտակարգ են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ