fbpx
Աշխարհ

03:00 24/8/2019

ԱՄՆ-ն տանուլ է տվել, իսկ մենք հաղթանակ ենք տարել․ Ռոհանի

ԱՄՆ նախագահի սպասումները, թե Իրանը կտապալվի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, չարդարացան: Այս պնդմամբ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդես է եկել օգոստոսի 22-ին երկրում Պաշտպանական արդյունաբերության օրվան նվիրված արարողությանը: Այս մասին հաղորդում է TACC-ը։

«Թրամփը սպասում էր, որ Իրանը կտապալվի ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց երեք ամիս անց: Ամերիկան տանուլ է տվել, իսկ մենք հաղթանակ ենք տարել և ամրապնդել մեր տնտեսական վիճակը»,-ասել է Ռոհանին:

Նա նաև հիշեցրել է, որ, իրանական կողմի տեսակետով, ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը միջազգային պայմանավորվածությունների խախտում է և տնտեսական ահաբեկչություն: Ռոհանիի խոսքով՝ եթե ԱՄՆ-ի ղեկավարությունը շահագրգռված է տարածաշրջանում իրադրության կայունացմամբ, հարկ է, որ Վաշինգտոնը տրամաբանական քաղաքականություն վարի Իրանի նկատմամբ և վերացնի պատժամիջոցները: Դրա հետ մեկտեղ Թեհրանը պատրաստ է երկխոսության և հարևան պետությունների հետ փոխհարաբերությունների կարգավորանը, քանի որ միայն համատեղ ջանքերով կարելի է ապահովել տարածաշրջանի անվտանգությունը, հավելել է Իրանի նախագահը:

«Մենք պատրաստ ենք հարևան երկրների հետ երկխոսության և փոխըմբռնման, և այդ համագործակցությունը կհամապատասխանի ամբողջ տարածաշրջանի շահերին»,-նշել է նա՝ ելույթ ունենալով իրանական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրի շնորհանդեսի ժամանակ:

Վերեվ