fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատում են իրենց սպառազինությունը

Սպառազինության ոլորտում Ռուսաստանի ձեռքբերումները զգալիորեն բարձր են այն մակարդակից, որին կարողացել են հասնել այլ երկրներ։ Դրանք բավական ունիկալ են։ Այսպես է արձագանքել Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է Euronews-ը

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրել էր, որ ըստ ամերիկյան հետախուզության տվյալների՝ Արխանգելսկի շրջանի ուսումնական հենակետում փորձարկվել է Буревестник միջուկային շարժիչով հրթիչի նախատիպը։։

«Մենք էլ ունենք նման կամ ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ»,-հավելել է ԱՄՆ նախագահը։

Ի պատասխան՝ Պեսկովը հայտարարել է, որ ոչ մի տարօրինակ բան չի տեսնում նրանում, որ ԱՄՆ-ն զբաղվում է այդպիսի նախագծերով, քանի որ համաշխարհային գերտերություն է, որն ավելի շատ գումար է ծախսում պաշտպանության ոլորտում, քան որևէ այլ երկիր։

Ուսումնական հենակետի պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին։ Պատահարի հետևանքով զոհվել է Росатом-ի 5 աշխատակից։

Պաշտոնական տվյալներով՝ ուսումնական հենակետում փորձարկվել է հեղուկ շարժիչով համակարգ։ Աշխատակիցները հայտնել են, որ փորձը ընթացել է մեծաքանակ ռադիոակտիվ նյութեր պարունակող էներգիայի փոքր աղբյուրի առկայությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ