Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալ Թրամփը լրագրողների հարցերին պատասխանելու ընթացում հայտարարել է, որ կորոնավիրուսը ստեղծվել է Ուհանում՝ լաբորատոր պայմաններում։
Ճեպազրույցի ընթացում Թրամփը հայտնել է, որ Չինաստանի իշխանություններն էլ հետագայում կա՛մ չեն կարողացել, կա՛մ չեն ցանկացել կանխել դրա տարածումը։ Նախագահը ընդգծել է, որ այս պնդումը հիմնավորող ապացույցներ է տեսել։
«Չինաստանը, հնարավոր է, սխալ է թույլ տվել։ Կամ էլ ամեն ինչ սխալմունքից է սկսվել, իսկ նրանք էլ ևս մեկ սխալ են թույլ տվել, կամ էլ որևէ մեկկը դա հատուկ է արել»,- հավելել է Դոնալդ Թրամփը։
Սակայն ԱՄՆ նախագահի հետ համաձայն չէ ԱՄՆ հետախուզությունը։ Հետախուզությունը պետք է ներկայացներ այդպիսի ապացույցներ, հերքում է Չինաստանի մեղքը։ Ազգային հետախուզական գերատեսչության ղեկավարի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ իրենք եզրակացության են եկել, որ կորոնավիրուսը արհեստականորեն ստեղծված չէ որևէ լաբորատորիայում։
Աղբյուրը՝ BBC.