ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը հյուրընկալեց Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ղեկավարներին

Հրապարակող՝

kentronakan asia

Ամենադիտվածներ

Հինգշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց Կենտրոնական Ասիայի հինգ երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի առաջնորդներին:

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ C5+1 ձևաչափով վերջին գագաթնաժողովի ժամանակ Սպիտակ տան ղեկավարը քննարկել է տարածաշրջանի հարուստ հանքային պաշարներին հասանելիության հարցը:

Ավելի ուշ Թրամփը սոցիալական ցանցերում հայտարարեց Ուզբեկստանի հետ «անհավանական առևտրային և տնտեսական գործարքի» մասին, որը, նրա խոսքով, ներառում է Տաշքենդի կողմից գրեթե 35 միլիարդ դոլարի ներդրում երեք տարվա ընթացքում և ավելի քան 100 միլիարդ դոլարի ներդրում 10 տարվա ընթացքում ամերիկյան տնտեսության հիմնական ոլորտներում՝ ավիացիա, գյուղատնտեսություն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Ամենաթարմ