fbpx
Աշխարհ

ԱՄՆ նախագահ Թրամփը պատասխանել է Օբամայի քննադատությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝  ի պատասխան ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ ներկայիս վարչակազմի հասցեին հնչեցրած քննադատության, մեղադրել է նրան ոչ կոմպետենտության մեջ։

Բարաք Օբաման տեսաուղերձի ընթացքում ասել էր, որ  ամերիկյան 78 քոլեջների եւ համալսարանների շրջանավարտներին։ Մասնավորապես, Սպիտակ տան նախկին ղեկավարը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիան ցույց է տվել, որ ԱՄՆ ներկայիս ղեկավարությունը չի գիտակցում՝ ինչ է անում։

«Լսեք, նա ոչ կոմպետենտ նախագահ էր։ Դա ամենն է, ինչ ես կարող եմ ասել։ Չափազանց ոչ կոմպետենտ էր»,-ասել է Թրամփը։ Ընդ որում՝ նախագահը նշել է, որ չի տեսել Օբամայի ելույթը։

The Washington Post թերթը, հղում անելով Ամերիկայի առաջնորդի խորհրդականների շրջանում աղբյուրներին, անցած շաբաթ հաղորդել էր, որ Թրամփն իրականում մտահոգված է, որ կորոնավիրուսի երկրորդ բռնկումը, որն սպասվում է աշնանը, կարող է լրջորեն վնասել իր հեղինակոնւթյանը եւ խոչընդոտել նոյեմբերին կայանալիք ընտրությունների արդյունքում նրա՝ վերընտրվելու հնարավորություններին։

Հիշեցնենք, որ մինչ այս ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման առցանց ելույթի ավարտական հատվածում քննադատեց ԱՄՆ կառավարության կորոնավիրուսային համակարգի դեմ պայքարող պատասխանատուներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ