fbpx
Աշխարհ

ԱՄՆ նախագահի այցը Դանիա չեղարկվել է

Սպիտակ տունը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 2-3-ը պլանավորված այցը Դանիա: Այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ: Սպիտակ տան ներկայացուցիչը հեռուստաալիքին հավաստել է այդ տեղեկատվությունը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այցը հետաձգում է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին վաճառելու հարցում դանիական կողմի շահագռրգռված չլինելու վերաբերյալ Դանիայի վարչապետի հայտարարությունից հետո:

«Դանիան շատ առանձնահատուկ երկիր է արտակարգ մարդկանցով, բայց, հենվելով վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենի մեկնաբանությունների վրա, թե նա շահագրգռված չէ Գրենլանդիայի գնման քննարկման հարցում, ես կհետաձգեմ երկու շաբաթ հետո պլանավորված մեր հանդիպումն այլ ժամանակ»,- գրել է Թրամփն իր թվիթերում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ