fbpx
Աշխարհ

ԱՄՆ նախագահը օգնություն է առաջարկել Ավստրալիային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հետ։ Նա ցավակցություն է հայտնել անտառային հրդեհների հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ և օգնություն առաջարկել տարերային աղետների դեմ պայքարում։ Այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ նախագահը մեծ մտահոգություն է հայտնել նրանց վերաբերյալ, ում հրդեհներն առնչվել են, և ցավակցել է՝ կապված հրշեջների և մյուս մարդկանց զոհվելու հետ։ Նախագահ Թրամփը Ավստրալիայի կառավարությանն առաջարկել է օգնել այդ սարսափելի հրդեհների դեմ պայքարում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Լայնածավալ անտառային հրդեհներն Ավստրալիայի արևելյան ափերն ընդգրկել են 2019 թվականի հոկտեմբերին: Ներկայումս կրակով են բռնկված զգալի տարածքներ Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգներում, հարավայի ափերի մի շարք շրջաններ զբոսաշրջիկների համար փակ են, իսկ դրանց բնակիչները շտապ տարհանվելու հրահանգ են ստացել: Հրդեհների հետևանքով ոչնչացել է ավելի քան 6,5 մլն հա անտառ, մոտ 2 հազար բնակելի շենք և շուրջ 3 հազար վարչական ու տնտեսական կառույցներ: 2019 թվականի փետրվարից կրակի հետևանքով զոհվել է 24 մարդ, այդ թվում՝ 3 հրշեջ, 6 մարդ անհետ կորած է համարվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ