ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկին՝ իրանական միջուկային գործարքը Դոնալդ Թրամփի սեփական համաձայնագրով փոխարինելու վերաբերյալ:
«Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է. «Մենք պետք է իրանական գործարքը փոխարինենք Թրամփի գործարքով»: Ես համաձայն եմ»,-գրել է նա Twitter-ի իր էջում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ էր արել իրանական միջուկային գործարքը փոխարինել նրա սեփական նոր համաձայնագրով, որ Իսլամական Հանրապետությունը միջուկային զենք չստանա:
Prime Minister of the United Kingdom, @BorisJohnson, stated, “We should replace the Iran deal with the Trump deal.” I agree!
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 15, 2020
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանին պաշտոնապես մեղադրել են միջուկային գործարքին չհետևելու մեջ՝ դրանով իր պարտավորություններից Թեհրանի հրաժարվելու ֆոնին գործարկելով ԳՀՀԾ իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմը: