fbpx
Աշխարհ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կեսից ավելին կողմ է Թրամփի իմփիչմենթին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծ մասը հանդես է գալիս երկրի ղեկավար Դոնալդ Թրամփի իմփիչմենթի օգտին։ Այս մասին հաղորդում է UPI-ն՝ հիմնվելով վերջին վերլուծության տվյալների վրա:

The Washington Post պարբերականը հայտնում է, որ Ներկայացուցիչների պալատին այսպիսի որոշման է դրդել անդամներից մեկի՝ Սալուդ Քարբաջալի հայտարարությունը, որը մեջբերել էր հատուկ դատախազ Մյուլլերի ցուցմունքներից արտահայտություն և հայտնել, թե ինչ պատճառով է հանդես գալիս իմփիչմենթի օգտին:

«Մեր ժողովուրդը վերջին մի քանի տարիներին այս նախագահից տեսել ու լսել է այն, ինչը մեր ժողովրդավարության մեջ տեղ չունի: Մենք տեսել ենք, թե Դոնալդ Թրամփն ու նրա դաշնակիցներն ինչպես են միջամտել մեր ընտրություններին, մենք հետևել են, թե ինչպես է պատռվածք տալիս մեր հասարակության բարոյական կառուցվածքը և ինչն ամենակարևորն է, մենք հասկացել ենք, որ մեր ժողովրդի առաջնորդը ճշմարտությունից խուսափում է, իր անձնակազմին խրախուսում է պարբերաբար ստել քննիչներին և օբստրուկցիայի մեջ է ներգրավված առնվազն 10 դեպքով»,- հայտարարել է Քարբաջալը՝ Թրամփի գործողությունները անվանելով հանցավոր:

«Եթե այդ բաներն աներ որևէ մեկ ուրիշը, ապա նա կբախվեր օրինական հետևանքների»,- հավելել է քաղաքական գործիչը:

Այսինքն՝ Ներկայացուցիչների պալատի 235 անդամից 118-ն աջակցել է ԱՄՆ նախագահի իմփիչմենթին:

Պարբերականը նշում է, որ սա ամենևին չի նշանակում, որ դեմոկրատները հաջողության կհասնեն Թրամփին իմփիչմենթ հայտարարելու փաստարկների առաջմղման հարցում:

Politico-ն նշում է, որ այս շարժման ուղղությունը կարող է փոխել պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը հանդես է եկել իմփիչմենթի դեմ, և հուլիսին փակ դռների հետևում հանդիպման ժամանակ աղբյուրները պարբերականին հայտնել են, որ Փելոսիի խոսքով՝ պալատը հանրապետականների և լայն հանրության մեծ աջակցության կարիք ունի, որ իմփիչմենթի հայց ներկայացնի:

Պալատում, սակայն, հանրապետականները հավանություն չեն տվել Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գաղափարին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ