Վենեսուելայում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը կոչ է արել հանրապետական բանակին աջակցել ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին, որն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ։
«Եկել է ժամանակը, որպեսզի զինված ուժերն աջակցեն Վենեսուելայի ժողովրդին և վերադարձնեն իրենց լեգիտիմությունը»,- ասել է Աբրամսը Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ, փոխանցում է «РИА Новости»-ն։
Նա սպառնացել է զինվորականներին՝ ասելով, որ իշխանության գալուց հետո ընդդիմությունը «կհիշի, թե ով է աջակցել ժողովրդին»։
Փոխանցում է shantnews.am-ը։