fbpx
Աշխարհ

ԱՄՆ պաշտպանական բյուջեն հայտնի է․ Թուրքիային F-35-եր չեն հանձնվի

ԱՄՆ պաշտպանական բյուջեն, որը համաձայնեցված է Կոնգրեսի հետ, արգելում է Թուրքիային հանձնել ամերիկյան F-35 ինքնաթիռներ: Այս մասին նշվում է հրապարակված փաստաթղթում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի զինված ուժերի գործերով կոմիտեները համաձայնեցրել են 2020 թվականի պաշտպանական բյուջեն։ Այն դեռ պետք է քվեարկվի։ Դրանից հետո, հավանության արժանանալու դեպքում, փաստաթուղթը կհանձնվի նախագահին՝ ստորագրության։

Նշվում է, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 համակարգերի ձեռքբերումը կարևոր գործարք է, որն ընկնում է CAATSA օրենքի տակ, ինչի հետևանքով ԱՄՆ նախագահը պետք է պատժամիջոցներ մտցնի։

Նշենք, որ ռուսական ՀՕՊ նորագույն Ս-400 համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել են հուլիսի կեսին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ