Աշխարհ

ԱՄՆ պատժամիջոցներ՝ չինական ընկերության դեմ․ պատճառը Իրանն է

ԱՄՆ-ը չինական ընկերության և դրա ղեկավարության դեմ պատժամիջոցներ է սահմանել։ Պատճառը Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանափակումների խախտումներն են: Այս մասին հաղորդում է AP-ը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Zhuhai Zhenrong Limited ընկերության և դրա գործադիր տնօրենի դեմ՝ Իրանի նավթային արդյունաբերության դեմ պատժամիջոցների խախտման համար:

ԱՄՆ պատժամիջոցներն Իրանի վրա ճնշումների հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերի մի մասն են կազմում: Նավթի արտահանումն Իրանի արտասահմանյան եկամուտի խոշորագույն աղբյուրն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ