ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2022 թվականի համար պաշտպանական բյուջեի նախագիծը:
Նշվում է, որ ԱՄՆ կոնգրեսականները մտադիր են երկարաձգել Պենտագոնի և ՌԴ ՊՆ համագործակցության՝ արդեն մի քանի տարի ձգվող սահմանափակումները: Նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ սուվերեն պարտքի և ռուս որոշ պաշտոնյաների դեմ:
Միաժամանակ, առաջարկվում է երկարաձգել սահմանափակումը, որ վերաբերում է «Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի սուվերենությունը ճանաչող ցանկացած գործողությունների» իրականացման նպատակով բյուջետային միջոցների օգտագործմանը:
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից։