Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ի պատժամիջոցներն ահաբեկչական ակտ է անվանել. հայտնում է Haqqin.az-ը` Tasnim-ին հղումով:
«Երբ ԱՄՆ պաշտոնական անձինք, ի հեճուկս միջազգային իրավունքի, սպառնում են տուգանել Իրանի հետ համագործակցող բանկին կամ ընկերությանը, նրանք փաստացի վախեցնում են բանկային և կոմերցիոն սեկտորները և տնտեսական ահաբեկչական ակտ են իրականացնում»,-ասել է նա: