fbpx
Աշխարհ

ԱՄՆ պատժամիջոցները նրա հուսահատության վկայությունն են․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները վկայությունն են նրա հուսահատության և իր նպատակներին դիվանագիտությամբ հասնելու անկարողության: Այսպիսի հայտարարությունն արել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Միակողմանի սահմանափակումների դիմելու ԱՄՆ-ի գործելակերպը այդ երկրի քաղաքական գործիչներին դարձրել է բացարձակ պասիվ, ընդունակ միայն անհեթեթ պատժամիջոցների»,-ասել է նա:

Նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի ֆինասների նախարարությունը հայտարարել է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակի ընդլայնման մասին՝ դրանում ներառելով Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբին, ինչպես նաև երկրի ինը քաղաքացիների, որոնց թվում է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի որդին՝ Մոջթաբա Խամենեին, և իրանական իշխանությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:

Ցուցակում են, մասնավորապես, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին, ինչպես նաև մի ամբողջ շարք գեներալներ, հոգևորականներ և պաշտոնյաներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ