fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ-ի հետ շփումների` բոլոր մակարդակներում. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ շփումների՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ բոլոր մակարդակներում։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը MSNBC հեռուստաալիքի եթերում:

«Նախագահ Ջո Բայդենն արդեն երկու անգամ խոսել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թեև ես ոչինչ չգիտեմ նոր հանդիպման պլանների մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ նրանք ի սկզբանե հայտնել են՝ ցանկանում են, որ Ռուսաստանը լուծում գտնի բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտի դաշտում։

Թոմաս-Գրինֆիլդը նշել է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանին կոչ է արվել խնդիրները լուծել դիվանագիական ճանապարհով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ