fbpx
Աշխարհ

ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել է չեղարկել 77 վենեսուելացու վիզաները

ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշում է ընդունել հետ կանչել Վենեսուելայի 77 քաղաքացիների մուտքի արտոնագրերը։ Այս մասին հայտնել է երկրի փոխնախագահ Մայք Փենսը, փոխանցում է ABC News-ը։

Նշվում է, որ այդ անձանց թվում կան Մադուրոյի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներ։

Վիզաների հետկանչը տեղի է ունենում Վենեսուելայում Գերմանիայի դեսպան Դանիել Կրիներին պերսոնա նոն-գրատա հայտարարելու մասին Մադուրոյի վարչակազմի ընդունած որոշման ֆոնին։

Մարտի 2-ին ԱՄՆ-ը հետ էր կանչել Վենեսուելայի 49 քաղաքացիների վիզաները, ովքեր կապված էին երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Մարտի 1-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցային ցուցակում էր ավելացրել Վենեսուելայի 6 քաղաքացու, ում մասնակից է համարում մարդու իրավունքների խախտումերին և այլ չարաշահումների։

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ