fbpx
Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնել է Սաուդյան Արաբիա

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մերձավորարևելյան մեկշաբաթյա շրջագայության շրջանակներում Քաթարից մեկնել է Սաուդյան Արաբիա: Պոմպեոն հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ: Կողմերը պայմանավորվել են իրականացնել Շվեդիայում ձեռք բերված պայմանավորվածությունները, նվազեցնել Եմենում իրավիճակի սրումը, ինչպես նաև ջանքեր գործադրել Եմենի ճգնաժամի քաղաքական լուծման ուղղությամբ։

ԱՄՆ պետքարտուղարի մեկշաբաթյա շրջագայությունը ներառել է այց Հորդանան, Իրաք, Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն, Օման, Քաթար, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա: Պոմպեոն քննարկել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը և Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը:

Հաղորդում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ