fbpx
Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղարությունում կրկնել են դեպի Արցախ երկու միջանցքների միաժամանակյա բացման կարևորությունը

ԱՄՆ-ը կրկնել է դեպի Լեռնային Ղարաբաղ տանող երկու ճանապարհների, այդ թվում՝ Լաչինի միջանցքի բացման կարևորությունը։

Այս մասին խոսել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով, որ պետքարտուղարն անձամբ է ներգրավված Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում և վերջին շաբաթվա ընթացքում այդ թեմայի շուրջ բազմաթիվ զրույցներ է ունեցել։

«Վերջին 24 ժամվա ընթացքում Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ է մտել հումանիտար օգնության մեկ խմբաքանակ, և, այսպիսով, մենք կկրկնենք մեր կոչը կոնկրետ հարցի՝ դեպի ԼՂ տանող երկու միջանցքների բացման կարևորության մասին՝ որպես կարճաժամկետ նպատակ, և երկու երկրների միջև վերջնական համաձայնության հասնելու կարևորության մասին՝ որպես երկարաժամկետ նպատակ»,- հայտարարել է Միլլերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ