fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր խմբի առաջին նավը մտել Է Պարսից ծոց

Վաշինգտոնի և Իրանի միջև աճող լարվածության ֆոնին Mason ամերիկյան հրթիռային էսկադրային ականակիրը՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խմբի կազմից, մտել է Պարսից ծոցի ջրատարածք: Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի (USNI) մամուլի ծառայությունը:

«Mason-ը ծովում այլ զինված ուժերի կողմից որևիցե վտանգավոր գործողության չի բախվել այս շրջանում»,- USNI-ի մամուլի ծառայությանը հայտնել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները:

Ներկայում Հորմուզի նեղուցից արևելք ընկած Օմանի ծոցում գտնվում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խմբի մյուս նավերը, այդ թվում՝ Abraham Lincoln ատոմային ավիակիրը, որը գլխավորում է նավախումբը, ինչպես նաև Leyte Gulf հրթիռային հածանավը և Bainbridge ու Nitze հրթիռային էսկադրային ականակիրները:

Բացառված չէ, որ Mason էսկադրային ականակրից հետո առաջիկայում Պարսից ծոց մտնեն ավիակիր հարվածային խմբի բոլոր նավերը, որոնք Արաբական ծովի և Օմանի ծոցի տարածաշրջան են ժամանել արդեն ավելի քան մեկ շաբաթ առաջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ