ԱՄՆ-ն իր ուժերը տեղակայել է Մերձավոր Արևելքում և պատրաստվում ցանկացած անկանխատեսելի իրավիճակի»,- լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ մեկնաբանելով մոտ ապագայում Իսրայելի վրա Իրանի հարձակման հավանականությունը։
«Մենք մեր ռազմական ռեսուրսները տեղակայել ենք տարածաշրջանում՝ ցանկացած հնարավոր չնախատեսված հանգամանքին արձագանքելու համար», – ըստ РИА Новости-ի՝ լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան։