fbpx
Աշխարհ

ԱՄՆ սենատը չի հաղթահարել Իրանի դեմ պատերազմի մասին Թրամփի վետոն

ԱՄՆ սենատին ձայները չեն բավարարել, որպեսզի հաղթահարի նախագահ Դոնալդ Թրամփի վետոն բանաձևի վրա, որը արգելում է նախագահին առանց Կոնգրեսի համաձայնության ռազմական գործողություններ նախաձեռնել Իրանի դեմ:

Նախագահ Թրամփը արգելք է դրել այդ բանաձևի վրա՝ այն անվանելով «վիրավորական» և Հանրապետական կուսակցությունը նախագահական ընտրություններից առաջ պառակտելու փորձ։ Վետոյի հաղթահարման համար անհրաժեշտ է ձայների 2/3-ը։

Բանաձևի հեղինակը՝ Վիրջինիայից դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը, հայտարարել է, որ ռազմական իրավասությունների միջոցը Թրամփին և նույնիսկ նախագահությանը չի վերաբերում, այլ պատերազմի հայտարարման համար Կոնգրեսի իշխանության կարևոր հաստատում է։ «Դա վիրավերական չէ։ Դա մեր աշխատանքն է։ Միջոցը մտցվել է, որպեսզի կանխի անպետք պատերազմը»,- ասել է նա հինգշաբթի օրը քվեարկությունից առաջ։

Երկու կուսակցություններից կոնգրեսականները մտահոգություն էին հայտնել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հունվարին օդային հարված էր հասցրել, որի հետեւանքով սպանվել էր իրանցի բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Օրենսդիրները հայտարարել են, թե մտավախություն ունեն, որ Իրանն ու ԱՄՆ-ը վտանգավոր աստիճանի մոտ են տոտալ պատերազմի, և իրենք փորձում են սահմանափակել հետագա գործողությունները, որոնք Թրամփը կարող է նախաձեռնել Իրանի դեմ։

Աղբյուրը՝ AP.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ