Իսրայելին և Ուկրաինային օգնության փաթեթային օրինագիծը, որը չի պարունակում Միացյալ Նահանգների հարավային սահմանին հսկողության միջոցների խստացման դրույթներ, անցել է հերթական ընթացակարգային քվեարկությունն ԱՄՆ Կոնգրեսի Սենատում։
Նախաձեռնության հետագա քննարկման մեջ նախատեսված են ավելի քան 95 միլիարդ դոլարի լրացուցիչ բյուջետային հատկացումներ, որից սենատորներն առաջարկում են 60,06 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային, 14,1 միլիարդ դոլարը՝ Իսրայելին աջակցելու համար:
Ընդունման համար պահանջվում է առնվազն 60 օրենսդիրների աջակցություն: Քվեարկության արդյունքներով՝ օրինագծին կողմ է քվեարկել 67 սենատոր, իսկ 27 օրենսդիր դեմ է արտահայտվել։
Կոնգրեսի վերին պալատում այս օրինագծի վերջնական քվեարկության ժամկետը դեռ չի հայտարարվել։