fbpx
Աշխարհ

ԱՄՆ Սենատն ընդունել է ժամանակավոր բյուջեն

ԱՄՆ Սենատը մինչև 2019 թվականի փետրվարի 8-ն ընդունել է ժամանակավոր բյուջեն, վկայում են քվեարկության արդյունքները: Այժմ օրինագիծը քննարկելու է Ներկայացուցիչների պալատը:

Երկրի նախագահ Դոնալդ Թրամփն այն պետք է ստորագրի մինչև ուրբաթ, հակառակ դեպքում դաշնային հաստատությունները կարող են աշխատանքը դադարեցնել Կոնգրեսի կողմից ընդունված ֆինանսավորման բացակայության պատճառով: Բյուջեի մեջ ներառված չէ սահմանային պատի կառուցման համար Թրամփի պահանջած 5 մլրդ դոլարը:

Պատի վերաբերյալ բանավեճերը կշարունակվեն Կոնգրեսի նոր գումարման ժամանակ, ինչը կլինի հունվարին: Սենատում դեմոկրատները հրաժարվել են պատի համար փող հաստկացնել, իսկ հունվարից նրանց կմիանա նաև Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների խմբակցությունը, որը նոր գումարման ժամանակ մեծամասնություն կունենա:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չի ստորագրի բյուջեն, եթե դրա մեջ պատի կառուցման համար փողի հատկացումը չլինի, բայց հետո նրա խորհրդականները հասկացրել են, որ նախագահը համաձայն է ժամանակավոր բյուջեին և Կոնգրեսում հետագա քննարկումներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ