fbpx
Քաղաքականություն

ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող մեկ այլ բանաձև կքննարկվի

ՀՀ կառավարության Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը հայտնել է, որ մոտ ժամանակներում ԱՄՆ Սենատում քննարկվելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող մեկ այլ բանաձև:

«Զուգահեռաբար Սենատում գործընթաց է սկսված, այնտեղ 150 համարի բանաձևն է, մոտավորապես նույն բովանդակության բանաձև է լինելու, մոտ ժամանակներում այնտեղ քվեարկության է դրվելու: Ներկայացուցիչների պալատի որոշումը դրական և ուժգին ազդակ է Սենատի որոշման համար»,- ասել է նա:

Հարցազրույց վարչապետի օգնական Հրաչյա Տաշչյանի հետ

Մոտ ժամանակներում ԱՄՆ Սենատում քննարկվելու է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող մեկ այլ բանաձեւ. հարցազրույց վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանի հետ#armgov

Gepostet von ՀՀ կառավարություն am Samstag, 2. November 2019

Վերեվ