fbpx
Աշխարհ
00:00 13/12/2019

ԱՄՆ Սենատում Թրամփի որոշման դեմ օրինագիծ է ընդունվել

ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը երկկուսակցական օրինագիծ է ընդունել, որը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին արգելում է երկիրը դուրս բերել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմից: Այս մասին գրում է The Guardian-ը։

Օրինագծի համահեղինակներից սենատոր Թիմ Քեյնը նշել է, որ փաստաթուղթն ընդունվել է ի պատասխան Թրամփի վարչակազմի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու վերաբերյալ ակտիվ քննարկումների:

«Մենք տեղյակ ենք, որ Սպիտակ տան ամենաբարձր օղակներում այս հարցը լրջագույնս քննարկվում է»,-պարբերականի հետ զրույցում ասել է Քեյնը:

Պաշտոնյան հույս է հայտնել, որ օրինագիծն աջակցություն կստանա նաև Ներկայացուցիչների պալատում:

Նախորդ ամիս Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը նախազգուշացրել էր, որ 2020թ. վերընտրվելու դեպքում, Թրամփը, շատ հնարավոր է, դուրս կգա 70-ամյա պատմություն ունեցող դաշինքից և ամբողջովին կմեկուսացնի երկիրը:

Օրինագիծը սահմանում է, որ նախագահն առանց Կոնգրեսի համաձայնության չի կարող դադարեցնել անդամակցությունը կառույցին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ