fbpx
Աշխարհ

ԱՄՆ Սենատում Թուրքիայի դեմ պատժամիջոնցերի հարցի քննարկումը հետաձգվել է

Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հավանություն չի տա Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժման հետ կապված Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրինագծին մինչ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վաշինգտոնյան այցի ավարտը։ Այս մասին գրում է Politico-ն:

Այս որոշումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թույլ կտա նոյեմբերի 13-ին կայանալիք հանդիպման ժամանակ խուսափել դիվանագիտական սկանդալից:

Թուրք պաշտոնյաները դժգոհ են պատժամիջոցների մասին օրինագծից, ինչպես նաև անցած շաբաթ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումից:

Հոկտեմբերի վերջին Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել թուրք պաշտոնյաների նկատմաբ պատժամիջոցներ սահմանելուն, ինչպես նաև սիրիական քարոզարշավում մասնակցող թուրքական ստորաբաժանումներին ԱՄՆ ռազմական տեխնոլոգիաների փոխանցման արգելքին: Օրինագիծը նաև պահանջում է գնահատել Էրդողանի և ընտանիքի կարողությունը:

Ջիմ Ռիշի խոսքով՝ ինքը դեմ է պատժամիջոցների մասին ցանկացած գործողությանը, քանի դեռ Էրդողանը Վաշինգտոնում է:

Սակայն սենատոր Բոբ Մենենդեսը կարծում է, որ հանձնաժողովը պետք է այդ օրինագծին կողմ քվեարկեր հաջորդ շաբաթ: Մենենդեսը խոստովանել է, որ Ռիշը փոխել է այդ հարցով իր կարծիքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ