ԱՄՆ Սենատը քվեարկել է Կիպրոսին զենք մատակարարելու հին արգելքի չեղարկման օգտին:Այս միջոցներն ընդունվել են 2020 թվականի պաշտպանական բյուջեի շրջանակում դեմակրատ սենատոր Բոբ Մենենդեսի կողմից ներկայացված փոփոխության միջոցով: Այս մասին հաղորդում է Ekathimerini-ն:
Փոփոխությունում օգտագործվում է նույն լեզուն, ինչև և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում անվտանգության ու գործընկերության մասին օրենքում ԱՄՆ-ի և Կիպրոսի, Իսրայելի ու Հունաստանի էներգետիկ համագործակցության ամրապնդման համար, որը հավանության է արժանացել Սենատի արտաքին կապերի կոմիտեի կողմից: Այնուամենայնիվ, այն նաև պահանջում է, որպեսզի Կիպրոսը շարունակի բարեփոխել փողերի լվացման դեմ պայքրաի օրենսդրությունը և ջանքներ ձեռնարկի ռուսաստանյան նավերին արգելելու հասանելիությունն իր նավահանգիստներին:
Փոփոխությունը Նիկոսիայում վերապահությամբ է ընդունվել: Նախագահ Նիկոս Անաստասիադեսն ասել է, որ դա ազդում է Կիպրոսի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության վրա:
«Ինձ մոտ տպավորություն է, որ այդ փոփոխությունը անհաջող է եղել»,- ասել է նա:
Մենենդեսը ողջունել է Սենատի որոշումը:
«Սենատը Կիպրոսում և ամբողջ աշխարհում մեր գործընկերներին ցույց է տվել, որ ԱՄՆ-ն հանձնառու է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում խնդիրների լուծմանը», – ասել է Մենենդեսը:
«Քանի որ Կիպրոսը ձգտում է խորացնել իր ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ, մեր ագային անվտանգության և տնտեսական շահերից է բխում հանել սպառազինությունների համար այդ տասնամյակներով հնացած սահմափակումները, որոնք այլևս չեն օգնում ԱՄՆ անվտանգության նպատակներին: Ես անհամբերությամբ սպասում եմ իմ գործընկերների հետ աշխատանքի շարունակմանը, որպեսզի մենք ճարտարապետության նոր դարաշրջան բացենք Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, որը հիմնված է ընդհանուր անվտանգության ու բարգավաճման վրա», – հավելել է նա:

