fbpx
Աշխարհ

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Սիրիայի, ՌԴ-ի և Իրանի դեմ պատժամիջոցներին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Սիրիայի դեմ պատժամիջոցներին, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցներին՝ սիրիական կառավարությանն օժանդակելու համար։

«Մերձավոր Արևելքում Ամերիկայի անվտանգության ամրապնդում» անվամբ օրինագծին հավանություն է տվել 100 սենատորներից 77-ը։ Այն ներկայացվել էր հանրապետականների առաջնորդ Միտչ Մաքքոնելի կողմից։

Նշվում է, որ փաստաթուղթը քննարկվել է ավելի քան 1 ամիս։

Որպեսզի նախաձեռնությունն օրենքի ուժ ստանա, այն պետք է հավանության արժանացվի նաև Ներկայացուցիչների պալատի կողմից, որից հետո ներկայացվի ԱՄՆ նախագահի ստորագրմանը։

Վերեվ