ԱՄՆ-ը ստացավ առաջին «Meadowlands» համակարգը տիեզերական ուժերի համար

Հրապարակող՝

ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է տրամադրում ՀՀ մարզերի կարիքավոր ընտանիքներին

Ամենադիտվածներ

Դեկտեմբերի 11-ին ամերիկյան L3Harris Technologies ընկերությունը (Մելբուրն, Ֆլորիդա, ԱՄՆ) փոխանցեց ԱՄՆ տիեզերական ուժերին «Միդոուլենդս» (Meadowlands) ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգը, որը կարող է խափանել հակառակորդի արբանյակների և նրանց կառավարման միջավայրի միջև հաղորդակցությունը։
Համակարգը փորձարկվել է հունիսից և ընդունվել զինված ուժերում ռեկորդային կարճ ժամանակում՝ ընդամենը կիսամյակի ընթացքում, ինչը ցույց է տալիս դրա առաջնահերթությունը տիեզերքում աճող մրցակցության պայմաններում։
«Միդոուլենդս»-ը նոր սերնդի շարժական ռադիոէլեկտրոնային համակարգ է, որը կարող է աշխատել տարբեր հաճախականություններով և արագ տեղակայվել անհրաժեշտ վայրերում: Ուժեղ ռադիոհաճախական արտանետման շնորհիվ այն կարող է խափանել հակառակորդի կառավարման, նավիգացիայի և հետախուզության համակարգերը, ստեղծել «տափաստաններ» առանց ազդանշանի և կտրել հաղորդակցությունը։
Համակարգի բաց ճարտարապետությունը թույլ է տալիս ինտեգրել նոր տեխնոլոգիաներ և պարբերաբար թարմացնել ծրագրային ապահովումը։
Սույն վերլուծությունը սիրով մեզ է տրամադրել «Թատերաբեմ» ֆեյսբուքյան էջը։

Ամենաթարմ