fbpx
Աշխարհ

Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ի տնտեսությունն ավելի լավ վիճակում է, քան Եվրոպայինը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի տնտեսության վերաբերյալ ճեպազրույցի ընթացքում խոսել է Միացյալ Նահանգների տնտեսությունից ու համեմատել այն Եվրոպայի տնտեսությանը։


Ըստ Թրամփի՝ ԱՄՆ տնտեսությունը շատ ավելի լավ վիճակում է, քան Եվրոպայինը։

Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Նախագահ Թրամփը կարծիք է հայտնել, որ երկրում արդյունաբերությունը ծաղկում է, աշխատատեղերն ավելանում են, իսկ շինարարական հատվածը վերականգնվել է։

ԱՄՆ ղեկավարը նաև ասել է, որ Եվրոպայում մահացության ցուցանիշը 40 տոկոսով ավելի բարձր է Միացյալ Նահանգների ցուցանիշից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ