fbpx
Աշխարհ

ԱՄՆ տնտեսությունը shutdown-ի հետևանքով կորցրել է 6 մլրդ դոլար

Հունվարի 26-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագիծ, որը ենթադրում է բյուջետային միջոցների տրամադրում կառավարության աշխատանքը 3 շաբաթով շարունակելու համար։

Ամերիկյան տնտեսությունը երկրի ամենաերկար shutdown-ի հետևանքով կորցրել է առնվազն 6 մլրդ դոլար։ Այս մասին հայտնի է դառնում S&P Global Ratings-ի հրապարակած տվյալներից։

Վարկանշային գործակալության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ չնայած դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարն ավարտեց, սակայն ժամանակավոր համաձայնագիրն, ըստ ամենայնի, կազդի բիզնեսի վստահության և ֆինանսական շուկաներում տրամադրությունների վրա։

Հիշեցնենք, որ shutdown-ը սկսվել էր Մեքսիկայի հետ պատի կառուցումը ֆինանսավորելու հարցի շուրջ Թրամփի և Դեմոկրատական կուսակցության միջև տարաձայնություններից, ինչը դարձել էր բյուջեի չհաստատման պատճառ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ