Քաղաքականություն
23:00 02/08/2021

ԱՄՆ-ն 950 հազար դոլար է հատկացրել Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի համար

Օգոստոսի 2-ին ԱՄՆ դեսպանատունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը  կազմակերպել է հանդիպում թրաֆիքինգի դեմ պայքարում ներգրավված տեղական կազմակերպությունների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները և դրանց արդյունավետության մեծացման ուղիները։

«ԱՄՆ կառավարությունը պայքարում է աշխատանքային և սեռական թրաֆիքինգի դեմ ողջ աշխարհում, իսկ վերջերս 950 000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում է հատկացրել Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի եռամյա ծրագրի իրականացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ