fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում 1000-ից ավելի թռիչք է չեղարկվել Դորիան փոթորկի հետևանքով

Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ում մոտ 1054 չվերթ է չեղարկվել «Դորիան» փոթորկի մոտենալու հետևանքով: Այս մասին հայտնել է FlightAware կայքը, որը հետեւում է քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների հետագծին:

Ըստ կայքի տվյալների՝ ամենից շատ չվերթներ չեղարկվել են Ֆլորիդա նահանգում: Նշվում է, որ մեկնումների եւ ժամանումների կեսից ավելին չեղարկված է Ֆորտ-Լոդերդեյլի, Օռլանդոյի եւ Պալմ Բիչի օդանավակայաններում:

Նշենք, որ օգոստոսի 30-ին «Դորիան»-ը հասել է հինգերորդ՝ ամենաբարձր կատեգորիային: Սպասվում է, որ այն ամենահզորը կդառնա վերջին տասնամյակի ընթացքում:

Ֆլորիդան, Ջորջիան, Հարավային եւ Հյուսիսային Կարոլինաները արտակարգ դրության ռեժիմ են սահմանել, Ջորջիայում եւ Հարավային Կարոլինայում տարհանում են հայտարարել, որն ընդհանուր առմամբ կվերաբերի 1,4 մլն մարդու:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ